ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Ի՞նչ են խոսել Արման Թաթոյանը և Ռոբերտ Քոչարյանը
15:10, 11.02.2019 | mamul.am
5765 | 1

Արման Թաթոյանն այցելել է Ռոբերտ Քոչարյանին:

«Այո, այցելել եմ ՀՀ երկրորդ նախագահին: Տեղի է ունեցել առանձազրույց, քննարկում, տարբեր հարցեր են բարձրացվել, օրինակ՝ ընտանիքի անդամների հետ տեսակցության հարցը: Արգելանք կար, բայց աշխատել ենք էդ ուղղությամբ ու կարծում եմ՝ մեր միջամտությունից հետո էր, որ որոշակի թույլտվություններ եղան»,- Աժ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Մարդու իրավունքների պաշտպանը:

Անդրադառնալով մենախցի պայմաններին՝ նշել է. «Երևանի կենտրոն ՔԿՀ խցերը փոքր են... բայց աշխատակիցների վերաբերմունքից դժգոհություն չունի. միայն դժգոհ է, որ համակարգիչ չունի»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր