Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 475.99, EUR 526.40, RUB 7.25, GBP 581.09
+26 °C, +19 °C ... +36 °C Վաղը`+34 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Դրանով, բացի լրատվամիջոցների օրինական եկամտի սահմանափակումը, որևէ այլ հարց չի լուծվելու». Հակոբ Բադալյան
17:45, 11.02.2019

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Իմ քայլը» դաշինքի պատգամավորն ասում ա` բողոքներ ունենք մարդկանցից, որոնք չեն ուզում բուքմեյքերական ընկերությունների գովազդները շատ լինեն օնլայն մեդիայում: Ու դրա համար սահմանափակման մասին օրենքի նախագիծ ա պատրաստվում: Իրականում, դրանով բացի լրատվամիջոցների օրինական եկամտի սահմանափակումը, որևէ այլ հարց չի լուծվելու` լրատվամիջոցներին ստիպելով փնտրել կորսված եկամուտը քաղաքական ստվերում: Եթե պատգամավորի նպատակը դա է, ապա պետք ա խոստովանել ազնվորեն և բաց տեքստով: Կարծում եմ, որ դա չէ: Հետևաբար պետք ա մի կողմ դնել էդ օրինագծի գաղափարը, կամ շարունակել պայմանով, որ էդ դժգոհ մարդիկ փոխհատուցեն գովազդի սահմանափակումը: Որովհետև, օրինակ, շատ մարդիկ էլ դժգոհ են «Իմ քայլը» խմբակցության տարբեր պատգամավորներից, բայց դա հիմք չէ, որ էդ պատգամավորները վայր դնեն մանդատը, որ ստացել են մեծամասնության քվեարկությամբ»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր