ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Գյուղատնտեսական երկիր Հայաստանս գյուղատնտեսության նախարարություն չի ունենալու». Ոսկան Սարգսյան
18:55, 11.02.2019 | mamul.am
3122 | 4

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գյուղատնտեսական երկիր Հայաստանս գյուղատնտեսության նախարարություն չի ունենալու, կառավարության կազմում 12 նախարարությունների թվում գյուղնախարարություն չկա: Իբր չէր կարելի արտակարգ իրավիճակների նախարարությունն ընդգրկել տարածքային կառավարման նախարարության կազմում, կամ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարություններն իրար միացնել: Գյուղնախարություն չի լինելու, մինչդեռ գյուղն առավել քան կարիք ունի օգնության: Նոյեմբերյանի տարածաշրջանի այգիները վարակվել են դրսից բերված տնկիների հետ տարածված հիվանդություններով, գյուղերում անասունների զանազան հիվանդություններ են բռնկվում: Երկիրը գյուղերով է երկիր, գյուղն աջակցության կարիք ունի, մինչդեռ գյուղնախարարությունը ինչ-որ նախարարության կազմում վարչություն են սարքելու»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր