ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +11 °C ... +21 °C Վաղը`+25 °C
Պաշտոնական. Ռեմսին՝ «Յուվենթուս»-ի ֆուտբոլիստ՝ ռեկորդային աշխատավարձով
00:35, 12.02.2019 | mamul.am
3039 | 0

Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Աարոն Ռեմսին պայմանագիր է ստորագրել Թուրինի «Յուվենթուս»-ի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Այն նախատեսված է 4 տարով, սակայն ֆուտբոլիստը նոր թիմին կմիանա ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։ Նրա տրանսֆերն արժեցել է 3,7 մլն եվրո։

ԶԼՄ-ների տեղեկություններով՝ 28-ամյ Ռեմսին շաբաթական 450 հազար ֆունտ սթերլինգ աշխատավարձ կստանա, ինչը ռեկորդային է։ Նա կդառնա պատմության ամենաբարձր վարձատրվող բրիտանացի ֆուտբոլիստը:

Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Ռեմսին մասնակցել է 30 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր