ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Այդ դպրոցների առաստաղները և պատերն ամեն րոպե կարող են փուլ գալ աշակերտների գլխին». Լուսինե Հարոյան
10:05, 12.02.2019 | mamul.am
2867 | 3

«Ազգային Առաջընթաց» կուսակցության վարչության անդամ Լուսինե Հարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պարզապես մտածեք... 1991-ից ի վեր Հայաստանում կառուցվել են 200-ից ավել շքեղ եկեղեցիներ: 1991-ից ի վեր Հայաստանում կան 3-րդ և 4-րդ կարգի 60-ից ավել վթարային դպրոցներ: Գիտե՞ք,` ինչ են նշանակում այդ կարգերը, այն, որ այդ դպրոցների առաստաղները և պատերն ամեն րոպե կարող են փուլ գալ աշակերտների գլխին: Իսկ բացառությամբ մի քանի մասնավոր դպրոցների, Հայաստանի բոլոր դպրոցները կարիք ունեն վերանորոգման: Հիսուսն ասում էր. «Երբ աղոթում եք, մի՛ եղեք կեղծավորների նման, որովհետև նրանք սիրում են ժողովարաններում և գլխավոր փողոցների անկյուններում կանգնած աղոթել, որպեսզի մարդկանց կողմից նկատվեն։ Բայց դու, երբ աղոթում ես, մտիր քո սենյակը և դուռը փակելուց հետո աղոթիր քո Հորը, որ ծածուկ տեղում է»:

Հ.Գ. Երեկվա Հ1-ի բանավեճի թեմայով` խորին հարգանքս Ավետիք Իշխանյանին և Վահրամ Թոքմաջյանին, մեծագույն տարակուսանքս` Անահիտ Բախշյան տնօրենին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր