ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Հիշեցի, որ Աշոտ Պետրոսյանին վրձին, մատիտ, գունավոր գրիչ չէին թույլատրում». Արայիկ Պապիկյան
20:05, 12.02.2019 | mamul.am
3546 | 0

Փաստաբան Արայիկ Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ողջունելի է, որ Մարդու իրավունքների պաշտպանն «աշխատում է համակարգիչ չունենալու հետ կապված կալանավորի (ռոբի) բարձրացրած խնդրի ուղղությամբ»։ Ուղղակի հիշեցի, որ Աշոտ Պետրոսյանին վրձին, մատիտ, գունավոր գրիչ չէին թույլատրում, Արմեն Լամբարյանին ընծայագրով գիրք չէին թույլատրում, Վարուժան Ավետիսյանին քրեական գործի նյութերը չէին թույլատրում, Գևորգ Իրիցյանին իր իսկ գրած դիմումը չէին թույլատրում դատարան բերել, Արեգ Կյուրեղյանից դատարանում բռնությամբ խլում էին իր փաստաբանին ուղղված գրությունը, Ժիրայր Սէֆիլյանին ուղարկում էին դատական նիստի կրիչը (որին մասնակցելուց իրեն զրկել էին) և ասում՝ համակարգչի մասին նույնիսկ չմտածես։ Դե, իհարկե, սրանք խնդիրներ չէին…»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր