Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 482.31, EUR 542.36, RUB 7.54, GBP 627.00
+6 °C, +3 °C ... +9 °C Վաղը`+10 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Ամեն ինչ արվում է՝ հայկական ֆուտբոլի վաղվա օրվա համար». Զոհրապ Եգանյան
12:05, 12.02.2019

ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայկական ֆուտբոլի զարգացման համար արվում են լրջագույն քայլեր, որոնց մասին խոսելու առիթներ դեռևս շատ կունենանք, խոսքս ոչ միայն ֆուտբոլի մասսայականացմանն ուղղված գործուն քայլեր են՝ նոր մարզադաշտեր, գործող ու ձևավորվող թիմերին տեխնիկական և այլ բնույթի աջակցություն կամ կանանց ֆուտբոլի զարգացում, այլ նաև այն մասին է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան երկարատև բանակցություններից հետո կարողացել է Հայաստան հրավիրել աշխարահռչակ մի մարդու՝ իսպանացի Խինես Մելենդեսին: Այս մարդը ստանձնել է մեր ֆուտբոլային համակարգը վերափոխողի, եթե կուզեք՝ նոր համակարգ կառուցողի դժվար ու շատ պատասխանատու գործը, լեգենդար այս մարդը ջանասիրաբար աշխատում է մեր ֆուտբոլի վաղվա օրվա համար, փոխել ու փոխում է շատ բաներ, դրանք կներկայացվեն տարբեր ձևաչափերով ու հասանելի կդարձնենք հանրությանը:
Մելենդեսն այն մարդն է, ով Իսպանիայի տարբեր տարիքային հավաքականներում մարզել է այնպիսի ֆուտբոլիստների, ինչպիսիք են Խավի Էռնանդեսը, Անդրես Ինյեստան, Իկեր Կասիլյասը, Դավիդ Վիլյան, Սեսկ Ֆաբրեգասը, Խուան Մատան, Խերարդ Պիկեն, Իսկոն, Դավիթ Դե Խեան և այլոք: Նրա գլխավորությամբ Իսպանիայի տարբեր տարիքային հավաքականներ հասել են բացառիկ հաջողությունների` մի քանի անգամ իր թիմերի հետ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն (Մ-17, Մ-19), 2011թ.–ից մինչ Հայաստան տեղափոխվելը զբաղեցրել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրենի և Իսպանիայի մանկապատանեկան ֆուտբոլի համակարգողի պաշտոնը: Ուզում եմ ասել՝ ամեն ինչ արվում է՝ հայկական ֆուտբոլի վաղվա օրվա համար»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր