ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Ցավոք, տնտեսությունը КВН-ի եզրափակիչը չի». Միքայել Նահապետյան
14:05, 12.02.2019 | mamul.am
2775 | 0

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Տնտեսական, բիզնես դաշտը պետք է ձևավորվի ազատորեն, անաչառ մրցակցության՝ հովանավորչության բացառման պայմաններում: Սա նաև աղքատության հաղթահարման առանցքային պայման է»:

Սա հատված է կառավարության ծրագրից: Ցավոք, տնտեսությունը КВН-ի եզրափակիչը չի, որտեղ մրցակցությունից դուրս մնացողին «հանդիսատեսի համակրանք» անվանակարգում դափնիներ շնորհեն: Պետք է հստակ գիտակցել թե մրցակցության դաշտում ինչ քաշային կարգեր են հանդես գալու: Ուստի «համահարթեցված» կանոնները չեն կարող արդար մրցակցություն ձևավորել սովից բարակած մեջքով հարյուր հազարների ու շուկայում նախորդ իշխանության թեթև ձեռքով ամրացած հսկայի միջև:

Այս ըմբռնումը չկա: Որովհետև այս ըմբռնման պարագայում հակադարձ ուղերձը պիտի լիներ պրոգրեսիվ հարկման, ուղղահայաց արդարության հիման վրա հենված համակարգը:

Ի՞նչ է ասում կառավարությունը. եկեք մենք ֆորա տանք հարուստներին, նրանք կհարստանան ու կհարստացնեն, հեղափոխական աճ կգրանցեն: Հավատու՞մ է դրան կառավարությունը` ոչ: Որովհետև դրան հավատացող կառավարության ծրագրում աճի նվազագույն շեմը 5 տոկոս չի կանխատեսվում, այն դեպքում երբ կանխատեսվող գնաճը 4±1,5% է: Սա լեզվաբանորեն նշանակում է, որ «նվազագույնը տեղում կդոփենք, առավելագույնն էլ` ինչ կպավ-կպավ»: Կառավարությունը սրան չի հավատում, որովհետև սրան հավատացող կառավարությությունը ամեն ինչ կաներ, որ այդ աճը լինի ու բյուջեի կորուստները դրանով լրացվեն, ոչ թե «բյուջետային չեզոքության» էտիկետի տակ ակցիզային հարկը կբարձրացներ, որ լրացուցիչ բեռ ավելանա անմրցունակ խմբերի վրա, սեղմած գազով տրանսպորտացիա անողների վրա:

Հինգ տոկոս աճի, «ներդրումային գրավչության բարձրացման նպատակով հարկային բեռի վերաբաշխման» ու պետության մի շարք գործառույթներ մասնավորին արտապատվիրակելու պայմաններում մի վերջին համրձակ քայլ է պետք անել` զրոյացնել ալկոհոլային խմիչքների ակցիզային հարկի դրույքաչափը, որ գոնե մարդիկ կարողանան չխկացնել-խմել էն գեղեցիկ բարեմաղթանքների համար, որ գրված են «4. ԱԶԱՏ, ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԵՎ ԵՐՋԱՆԻԿ ՔԱՂԱՔԱՑԻՆ» գլխի ներքո»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր