Այսօր Երևանի ավագանին անցակցրած նիստում քննարկման է դրել իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Մելքոմյանին և հանձնաժողովի նախագահի տեղակալ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Հովհաննիսյանին ընտրելու մասին հարցը: Միաձայն քվեարկության արդյունքում Գայանե Մելքոմյանն ընտրվել է Ավագանու իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: Նշենք, որ հանձնաժողովի նախագահ էր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակով ընտրված ավագանու անդամ Արուսյակ Ջուլհակյանը, ով ստանձնել է ԱԺ պատգամավորի մանդատ և դադարեցվել են նրա ավագանու լիազորությունները: Տեղեկացննեք, որ Ավագանու իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրվել և միաձայն ընտրվել է «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Հովհաննիսյանը: |