ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Վերջին անգամ երբ ես եղել եմ ԱԺ խորհրդի անդամ, Սերժ Սարգսյանը հրավիրել է խորհրդին...». Ն. Փաշինյան
13:40, 12.02.2019 | mamul.am
4008 | 0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով պատգամավորների հարցերին, անդրադարձավ ներկա ու նախկին իշխանությունների գործելաոճի տարբերությանը. «Մի կողմից ասում են՝ սուպերվարչապետական համակարգը պետք ա ջարդել, մյուս կողմից՝ իյա՜, վարչապետն ինչի՞ ա գալիս խորհրդարանական խմբակցության հետ հանդիպում: Իրանք սովոր են, որ Բաղրամյան 26-ից նախագահի օգնականի տեղակալի վարորդի քարտուղարուհին զանգում էր, ասում՝ հլը մի հատ արագ հավաքվեք ու խորհրդարանն արագ վազում էր»: Այս համատեքստում նա հիշեց պատգամավոր եղած ժամանակ նման դեպքերի վերաբերյալ իր արձագանքը. «Վերջին անգամ երբ ես եղել եմ ԱԺ խորհրդի անդամ, Սերժ Սարգսյանը հրավիրել է խորհրդին, հրապարակային հայտարարել եմ՝ ԱԺ խորհուրդը չպիտի գնա Բաղրամյան 26, այլ Բաղրամյան 26-ի պաշտոնյան պետք է գա խորհրդարան»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր