ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +11 °C ... +22 °C Վաղը`+24 °C
«Էս ծիտը, որն ինձ էլ է ուզում ընկերանալ, կոնկրետ դրանցից է ու հենց հայերի վրա է աշխատում». Սամվել Մարտիրոսյան
14:30, 12.02.2019 | mamul.am
9635 | 1

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բազմազան տեղեկատվական, նյունիսկ անվտանգության հետ կապված... Հարգելի հայրենակիցներ, ուզում եմ ֆեյքերին (չնայած` էդքան էլ ֆեյք չի, հեսա կհասկանաք) վերաբերող մի ոչ ստանդարտ, բայց սահմռկեցուցիչ վտանգի մասին խոսել։ Ուրեմն` ձեր հետ ծանոթանում է մի սենց ծիտ։ Կամ նման, բայց արական սեռի մի գազան հմայիչ դեմք։ Հետո ձեզ սկսում է շատ հետաքրքիր թեմաների շուրջ խոսացնել։ Մի պահ գործը հասնում է վիդեոչաթով իրար տեսնելուն, հետո ավելի համարձակ շփմանը վիդեոյով։ Իսկ հետո ձեզ գրում է էդ ծիտն ու ասում, որ ձեր շատ անհարմար տեսքով վիդեոչաթն ինքը ձայնագրել է։ Ու հիմա կուղարկի ձեր բոլոր ընկերներին և բաց կտեղադրի ցանցում։ Ու դա չանելու դիմաց ուզում է գումար։ Եթե փորձեք դեակտիվ լինել, որ ձեր ընկերներին չգտնի, շատ իզուր եք տենց անում։ Ինքը նախօրոք ձեր ընկերների ցանկը հավաքել, պահել է։ Կարճ ասած, երկու ոտքով կղանքի մեջ չհայտնվելու համար հարկավոր է անծանոթ մարդկանց դեմքը վիդեոյով չբացվել` բառիս բուն իմաստով: Օրինակ, էս ծիտը, որն ինձ էլ է ուզում ընկերանալ, կոնկրետ հենց դրանցից է ու հենց հայերի վրա է աշխատում։ Նենց որ հեռու մնացեք, գլուխներդ կուտի հում-հում։ Բայց հատուկ մի սևեռվեք իրա վրա, էսօր ինքն ա, վաղը ՝ ուրիշ մեկը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր