ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Սա, իհարկե, ֆինանսներ ա պահանջում». Հակոբ Բադալյան
21:10, 12.02.2019 | mamul.am
3226 | 0

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևանում կենտրոնացած ա տնտեսական ռեսուրսների ահռելի ծավալ ու գեներացվում ա էստեղ: Եթե էդ ծավալը որոշակի բաշխվածություն ունենա ամբողջ Հայաստանով, երևի կստացվի բավական լավ տնտեսական էֆեկտ: Դրա համար կարող ա, օրինակ, լավ տարբերակ լինել հանգստյան օրերին երևանցիների շրջագայությունը Հայաստանով՝ ներառյալ Արցախ: Սա, իհարկե, ֆինանսներ ա պահանջում, բայց տպավորություն ունեմ, որ համապատասխան կարողություն ունեցողների շատ փոքր մասն ա ներքին տուրիզմով զբաղվում: Իհարկե, նաև ներդրումներ են պետք ենթակառուցվածքներում՝ տրանսպորտ, ճանապարհներ: Բայց ընդհանուր առմամբ ինձ թվում ա` սա որոշակի մշակույթի խնդիր ա, որ մեզանում ունի ձևավորվելու և արմատավորվելու կարիք: Պատկերացնենք, ասենք, մեկ միլիոնանոց Երևանից ամեն շաբաթ-կիրակի մոտ 50-100 հազար մարդ գնա Հայաստանի տարբեր ուղղություններով և մի քիչ փող ծախսի... Դե էլ Հայաստանը ճանաչելու մասին չեմ խոսում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր