ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+3 °C, +3 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Արա Դանիելյանը չի պատրաստվում աշխատել Սամվել Ղումաշյանի հետ
15:40, 12.02.2019 | mamul.am
3458 | 0

Այսօր լրագրողներն Ավան վարչական շրջանի ղեկավար Արա Դանիելյանից հետաքրքրվեցին, թե արդյոք կիսո՞ւմ է «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանի մտահոգությունը, որ Սամվել Ղումաշյանը չպետք է աշխատի Ավանի համայնքապետարանում:

«Կան քրեական գործեր, կարծում եմ վճիռները կայացված են, բայց միայն Ղումաշյանը չի էնտեղ, նրա պես էլի մարդիկ կան: Ես չեմ ասում, որ պարոն Խաժակյանը սխալ բաներ է ասում»,- պատասխանեց Ա. Դանիելյանը:

Հարցին՝ «եթե նրանց գործունեությունն ավարտված է, Դուք շարունակելո՞ւ եք աշխատել նրանց հետ», համայնքապետը պատասխանեց. «Ոչ իհարկե»: Թե քանի հոգի են այդ անձինք, Ա. Դանիելյանը չմանրամասնեց, միայն ասաց, որ նմանատիպ քրեական գործերում են ներգրավված. «Դարձյալ ծեծերի են մասնակցել: Իհարկե, եթե հիմք ունենամ՝ կազատեմ, բայց առանց հիմքի համայնքային աշխատողին այսօր շատ դժվար է աշխատանքից ազատել»:

Դիտարկմանը՝ «Հայկական ժամանակ»-ի հոդվածը և լուսանկարները հիմք չե՞ն արդյոք, պաշտոնյան դժվարացավ պատասխանել՝ հավելելով, որ ընդամենը մեկ լուսանկար է տեսել, այն էլ՝ իրենց տան մոտ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր