ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
Շարունակվում են լուսավորվել սահմանապահ գյուղերի փողոցները. ՎիվաՍել-ՄՏՍ
17:20, 12.02.2019 | mamul.am
5414 | 0

Արդեն չորս տարի, Տավուշի մարզի սահմանապահ Բերդավան գյուղում, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ն արդյունավետ գործընկերություն են ծավալվում՝ «Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակում: Կողմերն իրականացրել են արտաքին լուսավորության համակարգի կառուցման երկու ծրագիր, որով լուսավորվել են համայնքի հիմնական փողոցները, գյուղի սահմանային եզրը, դեպի մանկապարտեզ, դպրոց և համայնքային նշանակության այլ կառույցներ տանող փողոցները: Գյուղի մանկապարտեզում և երաժշտական դպրոցում տեղադրվել են ջեռուցման արևային համակարգեր։ 2016-ից Բերդավանում իրականացվել է երկու ծրագիր, որոնց արդյունքում տեղակայվել է 202 LED լուսարձակ՝ լուսավորելով 6100 մ երկարությամբ տարածք։ Այժմ էներգախնայող արտաքին լուսավորության LED լուսարձակների թիվն ավելացել է ևս 67-ով, լուսավորվել է հիմնական փողոցներից դեպի սահման ձգվող հավելյալ 2400մ ճանապարհահատված: Իրականացված ծրագրերի շնորհիվ ընդհանուր առմամբ լուսավորվել է 8500 մ երկարությամբ ճանապարհահատված:

Համակարգի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC հիմնադրամի գլխավոր ճարտարագետ, ծրագրի համակարգող Մարտին Մարալչյանը, Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը, Բերդավանի վարչական ղեկավար Սմբատ Մուղդուսյանը և համայնքի բնակիչները: «Մեր գործընկերների հետ ձգտում ենք իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք կոնկրետ մի քանի խնդիր են լուծում. դրանք թույլ են տալիս հեռավոր գյուղերն ապահովել ժամանակակից ենթակառուցվածքներով, նպաստում են միջոցների տնտեսմանը, էներգիայի խնայողությանը և հասարակությանը սովորեցնում են բնական ռեսուրսներից օգտվելու քաղաքակիրթ մոտեցումը: Եթե մարդիկ սովորեն տնտեսել եղածը և փնտրեն հարցերի կարգավորման արդյունավետ ճանապարհ՝ առկա խնդիրներն ավելի արագ կլուծվեն: Մեր բնությունը դա թույլ է տալիս: Բերդավան գյուղում, դեռևս 2016 թվականի աշնանը, համատեղ ուժերով LED համակարգով լուսավորել ենք կենտրոնական փողոցները: Անցյալ տարի գյուղի դպրոցում գործարկել ենք արևային ջրատաքացուցիչ: Այսօր ունենք նոր ձեռքբերում. լուսավորվել են նաև երկրորդական փողոցները: Սակայն, ամենամեծ ձեռքբերումը կլինի այն ժամանակ, երբ երկարաժամկետ այս ծրագրերի արդյունքում, մարդիկ կսովորեն մերժել սպառողական մոտեցումը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Էներգախնայող տեխնոլոգիաների ներդրման ծրագիրը հնարավորություն է տալիս թեթևացնելու համայնքի ֆինանսական բեռը, աշխուժացնելու համայնքային կյանքը, լուծելու օրվա ուշ ժամերին անվտանգ քայլելու ու երթևեկելու խնդիրները, ինչն առավել կարևոր է սահմանապահ գյուղերում: Բերդավանը Հայաստանի սահմանապահ հազվագյուտ գյուղերից է, որտեղ փողոցները լուսավորվում են ամբողջ գիշեր: LED լուսարձակերի բնապահպանական բաղադրիչն էլ ապահովում է կայուն և մաքուր շրջակա միջավայր։ Ի տարբերություն այլ լամպերի, LED լամպերն առավել արդյունավետ ու դիմացկուն են, կարող են անհամեմատ ավելի երկար ծառայել՝ սպառելով 80%-ով պակաս էլեկտրաէներգիա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր