ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +3 °C ... +14 °C Վաղը`+16 °C
Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ նոր մեղադրանք է առաջադրվել
20:15, 12.02.2019 | mamul.am
6560 | 2

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը տեղեկացնում է, որ Հատուկ Քննչական ծառայությունն այսօր՝ փետրվարի 12-ին, ՌոբերտՔոչարյանի նկատմամբ նոր մեղադրանք է առաջադրել: Բացի ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդհոդվածից՝ սահմանադրական կարգի տապալումից, Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու վերաբերյալ: Տեղեկացնենք նաև, որ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված նոր մեղադրանքն առնչվում է քաղաքացի Սիլվա Համբարձումյանի կողմից կատարված՝ ենթադրյալ կաշառք տալու հայտարարությանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր