ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի բոլոր հանդիպումները կմեկնարկեն 1 րոպե լռությամբ
23:40, 12.02.2019 | mamul.am
2646 | 0

Այս շաբաթ կայանալիք Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի բոլոր հանդիպումները կմեկնարկեն 1 րոպե լռությամբ` ի հիշատակ արգենտինացի ֆուտբոլիստ Էմիլիանո Սալայի։ Այս մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։ Ֆուտբոլիստները խաղադաշտ դուրս կգան սև թևակապներով:

Հիշեցնենք՝ Նանտից Քարդիֆ մեկնելու ճանապարհին անհետացել է արգենտինացի ֆուտբոլիստ Էմիլիանո Սալային տեղափոխող մասնավոր ինքնաթիռը: Հունվարի 24-ին որոնողական աշխատանքներ իրականացնող խումբը հայտարարել է աշխատանքների դադարեցման մասին՝ նշելով, որ փրկության հույս գրեթե չկա։ Ավելի ուշ որոնողական աշխատանքները վերսկսվել են և հայտնաբերվել է ինքնաթիռի կործանման զոհ դարձած հարձակվող Էմիլիանո Սալայի մարմինը։ Այն պաշտոնապես նույնականացվել է՝ մատնահետքերի օգնությամբ։ Մեծ Բրիտանիայի ոստիկանության տեղեկություններով՝ մարմինը նույնականացրել են փետրվարի 7-ին՝ Պորտլենդում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր