ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+28 °C
«Հիմա հասկացա՞ք ինչից եք պրծել». Էդգար Առաքելյան
01:15, 13.02.2019 | mamul.am
7044 | 1

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այն մասին, թե ինչպես է կոռուպցիան մտել մեր տները, իսկ մենք դրանից անտեղյակ ենք եղել:

Երեկ առավոտյան բացելով լրահոսը` կարդացի, որ վերսկսվել է Սերժ Սարգսյանի խնամի Արա Մինասյանի ներկայացրած հայցի հիման վրա դատական նիստը, որտեղ ներկայումս հետախուզման մեջ գտնվող «Սբ Գրիգոր Լուսավորիչ» բկ նախկին տնօրենը նախարարից պահանջում է ներողություն խնդրել վիրավորանքի համար և հրապարակայնորեն հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները:

Ընդամենը րոպեներ անց զանգ ենք ստանում Քննչական կոմիտեից, որով կնոջս հրավիրում են «մի քանի հանգամանք ճշտելու» հիշյալ բժշկական կենտրոնի հետ կապված քրեական գործով:

Եվ օ՜ հրաշք, ինչ է բացահայտվում արդյունքում: Իրականում 2014 թ. լինելով դպրոցի ուսուցչուհի` կինս մեկ անգամ այցելել է մեր տանը ամենամոտ գտնվող «Մասիվի հիվանդանոց», սոցփաթեթի շրջանակներում ստուգվել, հանձնել անալիզներ և վերադարձել տուն: Դրանից հետո որևէ առնչություն չի ունեցել հիշյալ բկ-ի հետ: Սակայն պարզվում է` նրա անունով պետության միջոցներից դուրս է գրվել 250000 դրամ գումար, նրան իբր տրվել է թանկարժեք դեղորայք, նա իբր վիրահատվել է և 8 օր (!!!) իբր պառկել հիվանդասենյակում:

Այսինքն 4 տարի անց հեղափոխության արդյունքում ԱԺ պատգամավոր ընտրված պատգամավորների ընտանիքների անդամներն անգամ իրենց կամքից անկախ ներքաշված են եղել կեղտոտ կոռուպցիոն սխեմաների մեջ: Հիմա հասկացա՞ք ինչից եք պրծել»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր