ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
«Ասեք Թրամփին, որ Թուրքիան մեր բարեկամը չէ». կոնգրեսականը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
12:50, 14.02.2019 | mamul.am
7927 | 0

ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը՝ ելույթ ունենալով Ներկայացուցիչների պալատում, հարց է ուղղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Վենեսուելայի գծով հատուկ հանձնակատար Էլիոթ Աբրամսին՝ վենեսուելական ճգնաժամի շուրջ Թուրքիայի դիրքորոշման և Հայոց ցեղասպանությունը ճանաչելու շուրջ Թրամփի վարչակազմի պատրաստակամության մասին:

Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:

«Մեզ ասում էին, որ Թուրքիան մեր բարեկամն է, և այդ պատճառով պետք է աչք փակենք պատմության, Հայոց ցեղասպանության վրա: Կարո՞ղ եք համապատասխան աշխատանք կատարել վարչակազմի շրջանում, որպեսզի հասկանան, որ Թուրքիան մեր բարեկամը չէ, ինչպես հայտարարությամբ հանդես գալ այն մասին, որ դեմ չէ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին»,- հանձնակատարին է դիմել կոնգրեսականը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր