ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«ՀՀ նոր իշխանությունը հավի կույր հավատարմությամբ հետևում է Ռուսաստանին». Տ. Խզմալյան
00:05, 17.02.2019 | mamul.am
5220 | 10

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀԱՅԵՐԻ ՀԱՎԱԿՈՒՐՈՒԹՅՈՒՆԸ

1915-ին ԱՄՆ-ում համազգային հանգանակություն էին կազմակերպում հայ որբերի համար, իսկ Ռուսաստանն իրականացնում էր «Հայաստանն առանց հայերի» քաղաքականությունը։

1920-ին ԱՄՆ-ը ճանաչել էին անկախ ու միացյալ Հայաստանը, իսկ Ռուսաստանը զավթել և գաղութացրել էր մեր առաջին հանրապետությունը։

1930-ականներին ԱՄՆ-ում էին փրկվում հայ մեծերը՝ Անդրանիկից ու Նժդեհից մինչև Սարոյանն ու Արշիլ Գորկին, իսկ Ռուսաստանը հազարներով ոչնչացնում էր հայոց վերնախավը՝ Չարենցից ու Բակունցից միչև Զաբել Եսայանն ու կաթողիկոս Խորենը։

1940-ականներին Մոսկվան Եղեռնից մնացած մեր ազգից ևս քառորդ միլիոն հայ էր զոհաբերել պատերազմի մսաղացում, մինչդեռմ ԱՄՆ-ն ընդունեցին 40 հազար հայ ռազմագերի, փրկելով նրանց պատժից ու մահից սիբիրյան ԳՈՒԼԱԳ-ում։

1988-1990 թթ. Մոսկվան հայկական ջարդեր էր կացմակերպել Սումգայիթում ու Բաքվում՝ ճնշելու համար հայոց ապստամբությունը Արցախում, և ԱՄՆ Կոնգրեսն առաջինն էր, որ բողոքի ձայն բարձրացրեց ի պաշտպանություն հայերի։

1991-1992 թթ. ռուսական զորքերը օգնում էին ադրբեջանցիներին քշել հայերին հյուսիսային Արցախից, իսկ 1993 թ. աշնանը Ռուսաստանի Գերագույն Խորհրդի խոսնակ Խասբուլատովը համաձայնվեց Թուրքիայի վարչապետ Չիլլերի առաջարկին չխոչընդոտել Հայաստանի վրա թրքական բանակի պատրաստվող հարձակմանը՝ միայն ԱՄՆ-ի ղեկավարության ուղիղ միջամտությունըն և ուժի կիրառման սպառնալիքը կանգնեցրեց Թուրքիայի գրոհը։

1990-ական «մութ ու ցուրտ տարիներին», երբ ռուսական ԿԳԲ-են պարբերաբար պայթեցնում էր Հայաստան մտնող խողովակաշարերը, ԱՄՆ-ը կերոսինի և սննդի մարդասիրական օգնությամբ էր ապահովում բոլոր հայկական ընտանիքները՝ շուրջ 2 միլիարդ դոլարի չափով։

2000-ականներին Ռուսաստանը չնչին և մտածածին «պարտքի» դիմաց բռնագրավել է հայկական արդյունաբերության, էներգետիկայի, կապի, տրանսպորտի, հանքերի մեծ մասը, միաժամանակ մատակարարելով Ադրբեջանին մահաբեր հարձակվողական զենք ու զինամթերք, մինչդեռ միայն ԱՄՆ դիվանագիտական ու քաղաքական աջակցությունն է փրկել Հայաստանը տարածքային զիջումներից ազատագրված Արցախում։

Եվ այս ամենից հետո Հայաստանում և Սփյուռքում դեռ գտնվում են ապերախտ ու ստրկամիտ ուրացողներ, ովքեր հայության դարավոր դահիճին ու գաղութարարին շարունակում են անվանել «փրկիչ» ու «ռազմավարական դաշնակից», իսկ մեր ամենավստահելի և անկեղծ բարեկամին դասել թշնամիների շարքը։ Եվ այս ամենից հետո ՀՀ նոր իշխանությունը շարունակում է «դեմ» քվեարկել ԱՄՆ-ի առաջարկներին ՄԱԿ-ում, հակադրվում է ԱՄՆ-ին Սիրիայում և անվերապահ, անբացատրելի, անմեղսունակ, հավի կույր հավատարմությամբ հետևում է Ռուսաստանին՝ ճակատագրական ու անշրջելի ճանապարհով դեպի անդունդ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր