ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
«Ի վերջո, դա հանգեցրեց համաժողովրդական հեղափոխության». Երջանիկ Աբգարյան
01:05, 17.02.2019 | mamul.am
4760 | 4

ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Երջանիկ Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի և հայ ժողովրդի թուլացման գործառույթների ընթացքը տևեց 20 տարի: Դրանք հայտնի են՝ տնտեսական շտիլ, սոցիալական անապահովության չդադարող ընդլայնում, մշակույթի խորացող անկում, իրավական անպաշտպանվածություն, կոռուպցիոն համակարգի ստեղծում, երկրի պետական ունեցվածքի օտարում, երկրի ռազմաքաղաքական կախվածության վտանգավոր ընդլայնում և այլն: Այս բոլորը հանգեցրեցին ժողովրդի ծայրաստիճան աղքատացմանը և հուսալքմանը: Դրանց հետևանքն էլ եղավ զանգվածային խոշոր արտագաղթը և երկրի կենսունակության վտանգավոր նվազումը: Ի վերջո, դա հանգեցրեց Համաժողովրդական հեղափոխությանը, որն այսօր փորձում է ազատվել ժողովրդի և երկրի թուլացման գործառույթներից և երկրի զարգացումը դնել առողջ հիմքերի վրա: Այս ուղեգիծը ողջունելի է: Բայց ամեն գործի մեջ էլ լինում են և հաջողություններ, և թերություններ: Լուրջ թերությունների վերաբերյալ արձագանքներն ու գնահատականներն արժևորելիս պետք է նկատի ունենալ նշված կոնկրետ թերության վտանգավորությունը երկրի և ժողովրդի համար»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր