ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Սպասում ենք տեսնենք՝ սեռժիկի դատավորներն ի՞նչ են անելու». Գագիկ Եղիազարյան
22:15, 16.02.2019 | mamul.am
4478 | 1

«Սասնա ծռեր» կուսակցության անդամ Գագիկ Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատահական զուգադիպություններ շարքից․
Այն նույն ժամանակ, երբ օսիպյանը գալիս է դատարան որպես տուժող ցուցմունք տալու և համաներման մասին դիրքորոշում արտահայտելու, դատարանի բակում ոստիկանների թիվը կտրուկ ավելանում է, դահլիճում ոստիկանների թիվն ավելանում է, և երբ օսիպյանը լեզվակռվի է բռնվում մեր տղաների հետ՝ փորձելուվ լռեցնել ու ինքնահաստատվել, ոստիկաններն ագրեսիվ տեղաշարժ են կատարում դահլիճում՝ ակնարկելով իրենց առկայության մասին. այդ նույն օրը դատավորը հանում է բոլոր այն հարցերը, որոնք ուղղված էին սահմանադրական կարգը տապալվելուն և այլն: Նույն օրը, օսիպյանը մի քանի անգամ տեղից բացականչություններով արձագանքում է մեր տղաների խոսքին ու մնում անպատիժ, իսկ նմանտիպ իրավիճակում Սմբատը հեռացվում է նիստերի դահլիճից քսան ժամով: Դահլիճում ինչ-որ մեկի բացականչության համար որոշում է կայացվում այդուհետ նիստն անցկացնել դռնփակ և, միաժամանակ, օսիպյանն առարկում է համաներման դեմ՝ պատճառաբանելով ընկերների կորուստը՝ չնայած այն բանին, որ համաներումը մահվան դեպքերի վրա չէր տարածվելու։ Կասկածելիորեն, բոլոր նրանք, ովքեր առարկում են համաներման դեմ և կամ պնդում իրենց նախաքննական ցուցմունքը՝ զանազան պատրվակներով վերջին մեկ ամսվա ընթացքում եղել են ՀՔԾ-ում կամ այլ քննություն իրականացնող մարմինների մոտ։ Ցանկն անվերջ կարելի է թվել․․․
Հա չմոռանամ ասել, որ անցումային արդարադատության մասին էլ կարծես մոռացության ենք մատնել և սպասում ենք տեսնենք՝ սեռժիկի դատավորները ի՞նչ են անելու․․․»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր