ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Էրդողանը բացահայտ կերպով փորձում է Սիրիայում ժողովրդագրական փոփոխություն իրականացնել». Կ. Հովհաննիսյան
02:10, 17.02.2019 | mamul.am
3406 | 2

Ռազմական վերլուծաբան Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ դեկտեմբերին ԱՄՆ նախագահը բոլորին անսպասելի հայտարարեց, որ ամերիկյան զորքը դուրս է բերում Սիրիայից, գրեթե բոլորը սկսեցին մեղադրել ԱՄՆ-ին՝ քրդերին թիկունքից հարվածելու մեջ: Այդ ժամանակ ես իմ բազմաթիվ հարցազրույցներում պնդում էի, որ ԱՄՆ-ն դա չի անի մոտ ապագայում և որ իսկապես ԱՄՆ-ն պետք է մի օր զորքը հանի Սիրիայից, բայց դա երբ տեղի կունենա, դեռ պարզ չի: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս չհայտնեց զորքերի դուրս բերման մասին հստակ ժամանակացույց: Սա ԱՄՆ-ի կողմից Թուրքիային ուղղված հստակ մեսիջ էր Ռուսաստանի և Իրանի հետ ռազմական համագործակցությունը վերանայելու համար:
Այսօր արդեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, երբ նախօրեին Սոչիում հանդիպում է Իրանի և ՌԴ-ի ղեկավարների հետ, հայտարարում է, որ եռակողմ հանդիպումը կառուցողական է եղել, և նախատեսվում է հաջորդ եռակողմ հանդիպումն անցկացնել Սիրիայում, այնուհետև իր մտահոգությունն արտահայտում ԱՄՆ-ի կողմից զորքերը Սիրիայից դուրս բերման մասին խոստումը չկատարելու վերաբերյալ: Նա նույնիկս հեռուն գնացող հայտարարություն է կատարում` խառնվելով Սիրիայի ներքին գործերին: Հայտարարում է, որ Մանբիջում, որտեղ ԱՄՆ-ն և քրդական ռազմական ուժերը համատեղ իրականացնում են հակաահաբեկչական գործողություններ, բնակչության 80-90 տոկոսը արաբներ են: Այսինքն Էրդողանը փորձում է Սիրիայում բացահայտ կերպով իրականացնել նաև ժողովրդագրական փոփոխություն, սակայն առայժմ հայտարարությունների տեսքով»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր