ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+27 °C
«Աղքատության հարցը Հայաստանում ունի երևի թե մի կարևոր «երես» էլ». Հակոբ Բադալյան
16:45, 16.02.2019 | mamul.am
3070 | 0

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Աղքատության հարցը Հայաստանում ունի երևի թե մի կարևոր «երես» էլ: Չափից շատ ա ենթարկվում շքեղության գրոհի, թե հեռուստատեսությունից, թե ուղղակի փողոցից: Օրինակ, տարրական բան, փողոցներում գովազդային էկրաններ կան, որտեղ ասենք շքեղ զարդեր կամ այլ ապրանքներ վաճառող խանութներ են, ու բոլորի գովազդում շեշտը դրվում ա հենց շքեղության վրա, շքեղությամբ մինչև մարդու հոգու խորքը սողոսկելու վրա: Մի այլ բան ա հեռուստաեթերը, որտեղ գովազդներին սերիալներն են միանում, որոնք կամ ծայրահեղ շքեղության կամ խորը աղքատության մասին են, հիմնականում, ոչ բոլորը իհարկե: Էդ շքեղության ֆոնին մարդն իրան աղքատ ա զգում նույնիսկ աղքատության ցուցանիշից բարձր լինելու դեպքում, էլ ուր մնաց եթե ավելի ներքև ա: Էս հարցը իհարկե ձեռքի շարժումով չի լուծվի, բայց պետք ա զբաղվել դրանով լրջորեն»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր