ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+25 °C
Էրդողանը չի բացառել Իրանի և Ռուսաստանի հետ համատեղ ռազմական գործողությունները
14:40, 16.02.2019 | mamul.am
8016 | 1

Թուրքիան, Իրանն ու Ռուսաստանը կարող են Սիրիայի Իդլիբ նահանգում համատեղ ռազմական գործողություններ իրականացնել: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, հաղորդում է Hurriyet-ը:

«Համատեղ գործողությունները կարող են անցկացվել ցանկացած պահի՝ իրադարձությունների զարգացմանը համապատասխան: Այդ գործողությունների անցկացման համար որևէ խոչընդոտ չկա: Այդ միջոցներն ուղղված են Իդլիբի բնակիչների բարեկեցությանը: Մեզ համար կարևորը մարդկանց անվտանգությունն է»,- Սոչիից մեկնելիս ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում ասել է Էրդողանը:

Պարբերականի խոսքով՝ Իդլիբի իրավիճակը գլխավոր հարցերից է եղել, որը քննարկել են Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի նախագահները:

Հիշեցնենք, որ Ռուսաստան-Թուրքիա-Իրան եռակողմ հանդիպումը կայացել էր Սոչիում, հանդիպման արդյունքներով համատեղ փաստաթուղթ էր ստորագրվել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր