ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Մեղադրանքների կեղծ լինելը, հակառակը՝ պետք է դրդի փաստաբանին՝ պաշտպանելու իր վստահորդին». Արամ Աբրահամյան
16:50, 16.02.2019 | mamul.am
5217 | 0

Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը երեկ ուշ երեկոյան ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ հայտարարելով. «Այս պահից սկսած դադարեցնում եմ Մանվել Գրիգորյանի պաշտպանությունը նրա զինվորի կամ ազատամարտիկի հացը յուրացնելու մեղադրանքի մասով, նման մեղադրանքն անհիմն հերյուրանք լինելու պատճառով, մնացած մասով մեղադրանքը թող հուզի այլ մաստի փաստաբաններին՝ ես իմ Ընտանիքի, Հարազատների, Ընկերների ու Հայրենիքի առջև այլևս արդարանալու բան չունեմ՝ կասկածողները՝ սրիկա են»։

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը մեկնաբանելով փաստաբանի հայտարարությունը, սոցցանցի իր էջում գրել է. «Ես հրաժարվում եմ պաշտպանել իմ վստահորդին, որովհետև նրա դեմ առաջ քաշած մեղադրանքները հերյուրանք են»: Մասնագետ չեմ, բայց, ինձ թվում է, մեղադրանքների կեղծ լինելը, հակառակը՝ պետք է դրդի փաստաբանին՝ պաշտպանելու իր վստահորդին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր