ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կանչել են ԱԱԾ
18:00, 16.02.2019 | mamul.am
7288 | 5

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կանչել են Ազգային անվտանգության ծառայություն, այս մասին գրում է «Փաստինֆո»-ն՝ հավելելով, որ, ըստ մամուլի հրապարակումների, 2018 թվականի ապրիլին Երևանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Գագիկ Խաչատրյանը մեկնել էր ԱՄՆ, որտեղ նրա ընտանիքի անդամները բիզնես և շքեղ առանձնատներ ունեն: Խոսքը գնում է հարյուրավոր միլիոն դոլարի հասնող կարողության մասին:

«Օրեր առաջ մամուլը գրեց, որ նա վերադարձել է Երևան: ԱԱԾ-ն արդեն կանչել է նրան և պահանջում են վերադարձնել գումարները, որոնց ծագումը կասկածահարույց է»,- նշում է լրատվամիջոցը:

Հիշեցնենք՝ MAMUL.am-ն իր նախորդ հրապարակումներում անդրադարձել էր հանրային վայրերում ու համացանցում ակտիվորեն քննարկվող հարցին, թե ո՞ւր են նախկին իշխանությունների հենարանը հանդիսացող, քրեական միջադեպերով մշտապես աչքի ընկած, կոռուպցիոն շղթաների մեջ ներքաշված անձինք: Հասարակության բավականին լայն շերտեր, որոնք շարունակաբար պաշտպանել, ակտիվորեն մասնակցել են հեղափոխական շարժմանը, սկսել էին հրապարակային քննարկումներում հաճախակի հնչեցնել Լիսկայի, Թոխմախի Մհերի, Տարոնի, Շմայսի, Սերժի, Սաշիկի, Չոռնի Գագոյի, Տամոժնի Գագոյի և ուրիշների անունները՝ նշելով, որ ներկայիս իշխանության կողմից որևէ քայլ չի կատարվում նրանց պատասխանատվության ենթարկելու համար:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր