ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Եթե ինձ ֆիզիկապես ոչնչացնեն, բա հետո մարդիկ ի՞նչ կմտածեն, կասեն՝ լավ, էս ո՞վ էր, ինչի՞ եկավ, ի՞նչ արեց». Ն. Փաշինյանը բացահայտել է իր գրքի գաղտնիքը
20:50, 16.02.2019 | mamul.am
4950 | 2

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր՝ «Երկրի հակառակ կողմը» գրքի քննարկման ժամանակ բացահայտել է, թե ինչպես է ստեղծվել գիրքը գրելու միտքը, ինչո՞ւ հենց «Երկրի հակառակ կողմը»: «Երբ հայտնվեցի ընդհատակում ու երբ արդեն մշտական կապ ունեի արտաքին աշխարհի հետ, այսինքն, Հակոբը մեր Սիմիդյան ամեն օր գնում, գալիս էր և ասում էր՝ ինչ է կատարվում, ինչ են խոսում մարդիկ: Էդ ժամանակ հաճախ ստանում էի տեղեկատվություն, որ մարդիկ խոսում են, թե այս դեսպանատանն եմ թաքնված, այն դեսպանատանը, կամ՝ Դուբայում են տեսել, Աթենքում և այլն: Էդ ժամանակ մամուլը սկսեց գրել, որ ԱԱԾ-ին հրահանգված է՝ ինձ հայտնաբերելու դեպքում ոչ թե ձերբակալեն, այլ զինված դիմադրության իմիտացիա ստեղծեն և ֆիզիկապես ոչնչացնեն: Սա մի իրավիճակ էր, որ իմ առաջ կանգնած էր և ես առաջինը մտածում էի հետևյալը. ասում էի՝ բայց եթե այդ բանը տեղի ունենա, այսինքն՝ ինձ ֆիզիկապես ոչնչացնեն, հարց, բա հետո մարդիկ ի՞նչ կմտածեն, կասեն՝ լավ, էս ո՞վ էր, ի՞նչ էր ուզում, ինչի՞ եկավ, ի՞նչ արեց: Ինձ համար նպատակ էր դրված ստեղծել ինչ-որ մի բան, որ եթե որևէ մեկին հետաքրքիր երբևէ, թե ի՞նչ էր և ո՞վ էր, ինքը կարողանա ստանալ էդ տեղեկատվությունը... Եվ երկրորդը՝ իհարկե, ուզում էի փորձել: Ես հասկացա, որ եթե իրավապահ մարմինները հստակ համոզված լինեն, որ ես Հայաստանում եմ՝ Երևանում եմ, հաստատ ինձ կհայտնաբերեն, որովհետև այդ համոզվածությունը կստիպի մտնել իմ տրամաբանության մեջ: Այդտեղից առաջացավ գաղափարը գրել ի սկզբանե հոդվածների շարք, որը նրանց կշեղի ինձ փնտրելու ճիշտ ճանապարհից: Հիմա չեմ կարող հիշել՝ էս մտքերից որն է առաջինը եղել, որը՝ երկրորդը, բայց այս երկու մոտիվացիան է եղել»,- ասաց Ն. Փաշինյանը:

Փաշինյանը պարզաբանեց նաև, թե ինչո՞ւ հենց «Երկրի հակառակ կողմը». «Այս գրվածքի ամբողջ իմաստն այն է, որ ես Մյասնիկյանի արձանի մոտից գնում եմ դեպի Ազատության հրապարակ: Ամբողջ գաղափարը հետևյալն է, որ Մյասնիկյանի արձանի մոտից գնալ Ազատության հրապարակ այնպես, որ քո գնացած ճանապարհը, այսինքն՝ հետ չգնաս, անընդհատ առաջ գնաս, նահանջելու գործընթաց չլինի: Կա տող, որ կա նաև կարճ ճանապարհ, բայց ո՞վ ասաց, որ դա է ճիշտ ճանապարհը, կարող է ճիշտը երկա՞րն է, որ անհրաժեշտություն է առաջացել գնալ երկրի հակառակ կողմից»:

Տեսանյութը՝ Ազատության
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր