ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
«Հայաստանն ի վիճակի չէ գերտերությունների հետ առճակատման գնալու». Վարդան Ոսկանյան
13:10, 17.02.2019 | mamul.am
3476 | 3

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ընկերներիցս շատերը տարակուսանք են հայտնում կամ փորձում են վերլուծել ռուսաստանյան ԶԼՄ-ներով Հայաստանի իշխանությունների նկատմամբ քարոզչական վերջին հարձակումների տրամաբանությունը։

Կարծում եմ՝ նման ճնշման մեթոդաբանությունը հետևյալն է․ մերթ ընդ մերթ ստեղծել իրական կամ մտացածին կասկածի այնպիսի իրավիճակ և մթնոլորտ, որպեսզի հայկական կողմը պարբերաբար արդարանա և առնվազն հավաստի իր հավատարմությունը կամ ավելի վատ սցենարում՝ գնա ինչ-ինչ զիջումների։ Ի դեպ, կարծես թե գրեթե նույն տրամաբանությամբ են փորձում աշխատել նաև Միացյալ Նահանգները, ինչն ամենաթարմ օրինակով հստակորեն երևում է Հայաստանի սիրիական մարդասիրական առաքելությանը Վաշինգտոնի արձագանքից։

Ակնհայտ է, որ Հայաստանը ի վիճակի չէ համաշխարհային գերտերությունների հետ բացահայտ առճակատման գնալու, բայց կարծում եմ՝ ունակ է հստակեցնելու մեր ազգային գոնե նվազագույն շահերի «կարմիր գծերը» և հիանալի խուսավարելու դրանց շրջանակներում՝ միևնույն ժամանակ, բնականաբար, որպես գերխնդիր կամ տեսլական իր առջև դնելով մեր տարածաշրջանի գերտերություն դառնալու հեռանկարը, ինչն, ըստ իս, այլաբանորեն ասած, միակ դեղամիջոցն է բոլոր նման ճնշումներն ապագայում բացառելու և ինչու ոչ, նաև ուրիշների վրա ճնշում գործադրելու»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր