ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+27 °C
Հայաստանի հավաքականն ավարտեց մրցելույթները ձյան վոլեյբոլի Եվրոպայի տուրում
15:20, 17.02.2019 | mamul.am
2331 | 0

Փետրվարի 15-ից 17-ը Վրաստանի Բակուրիանի քաղաքում անցկացվում է ձյան վոլեյբոլի Եվրոպայի տուրը՝ «Snow Volleyball Euro tour 2019»-ը, որին մասնակցում են յոթ երկրների՝ Հայաստանի, Վրաստանի, Իտալիայի, Իրանի, ՌԴ, Թուրքիայի, Լեհաստանի տղամարդկանց 16 թիմեր: Տասը հավաքականներ, նրանց թվում` Հայաստանի հավաքականը, միանգամից կխաղան հիմնական խմբում: Մյուս չորսը հիմնական խմբում հանդես գալու երկու ուղեգրի համար կմրցեն որակավորման փուլում: Հաջողակները Եվրոպայի 2020 թվականի առաջնությունում, առանց որակավորման հանդիպումների, միանգամից կմրցեն հիմնական մրցաշարում:
Առաջնության մեկնարկային խաղում Հայաստանի հավաքականի տղաները՝ Անդրէ Սիմոնին, Աշոտ Բալաբեկյանը, Խաչատուր Ասմարյանը և Սամվել Ղասաբօղլյանը, 2:0 հաշվով հաղթեցին Թուրքիա-2 թիմին մասնակցությամբ: Հայաստանի հավաքականի տղաները: Հաջորդ խաղում հայերը 0:2 հաշվով պարտվեցին Ռուսաստանի առաջին թիմին, իսկ երրորդ խաղում նույն հաշվով զիջեցին Վրաստանի հավաքականին 0:2 հաշվով: Այս պարտությունների պատճառով մեր ընտրանին ավարտեց իր ելույթները ձյան վոլեյբոլի Եվրոպայի տուրի մրցաշարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր