ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Վարչապետի «աղքատությունը մեր գլխում է» խոսքը հենց այս համատեքստում է». Արտակ Գալստյան
01:05, 18.02.2019 | mamul.am
8795 | 4

Դատական փորձագետ Արտակ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ Սահմանադրությամբ մարդը գերագույն արժեք է:
Շատերին թվում է, որ այս նորմը պետք է պահպանի միայն պետությունը:
Իրականում դա այդպես չէ:
Մարդը ինքը պիտի հասկանա, գիտակցի որ ինքը յուրահատուկ, առանձնահատուկ և գերագույն արժեք է, երբ մարդը սա կգիտակցի, Պետությունն այլևս չի կարող խուսափել իր պարտականության կատարումից:
Վարչապետը ամեն օր պնդում է, որ անձը պետք է դառնա քաղաքացի, հասկանա իր իրավունքները և պարտականությունները: Լինի հպարտ: Ենթարկվի ոչ թե անձին կամ իշխանությանը, այլ օրենքներին, իր կեցվածքով, աշխատանքով և գործողություններով ստիպի այդպես վարվեն բոլորը:
Վարչապետի «աղքատությունը մեր գլխում է» խոսքը հենց այս համատեքստում է:
Ցավոք շատերը Վարչապետի խոսքերը չեն ցանկանում ընդունել, ավելին՝ խեղաթյուրում են այն:
Խեղաթյուրողները նույնպես հայտնի են, նրանք երկու խավ են, սակայն նպատակները և շահերը տարբեր են:
Առաջինը մեծ մասամբ այս 30 տարիների ընթացքում ՝ կներեք այս բառիս համար, ժողովրդի ստրկացած մի հատվածն է:
Նրանց 30 տարիների ընթացքում ներշնչել են, որ օլիգարխը, մեծահարուստը, գեներալը, պաշտոնյան, քրեական հեղինակությունը և այլն, նրանք արտոնյալ են, նրանց արյունը կապույտ է, նրանց պետք է ենթարկվել, նրանց դեմ դուրս գալ չի կարելի, նրանք ամենակարող են և այլն:
Այս ներշնչանքի արդյունքը դիվանին նստած, չաշխատող, օրվա հացը կպցնելու հույսին թողած հայ տղամարդն է: Որը վաղուց արդեն զիջել է իր իրավունքները «կապույտ» արյուն ունեցող արտոնյալներին և ոչինչ չի անում:
Նա սովորել է և վարժվել այդ կյանքին, ցանկացած փոփոխության առաջարկ մերժվում է նրա կողմից, երկիրը երկիր չէ, ամբողջը ծանոթով է, կաշառքով, օրենք չկա, դիմացս «կապույտ» արյուն է, ես ինչ կարող եմ անել, ով եմ ես նրանց դեմ և այլն:
Այս վիճակը նաև կոմֆորտ է նրանց համար:
Ոչինչ չեն անում, դրա մեղավորները 30 տարվա ընթացքում որոշված են:
Այդպիսի ընտանիքներում հիմնականում աշխատում են կանայք, կերակրում են ևʹ տղամարդուն, ևʹ երեխաներին:
Փաստացի խախտված է լավ ապրելու հիմնական սկզբունքը, ով չի աշխատում, հենց նա էլ ուտում է, բայց պետք է լինի հակառակը:
Բնական է, որ Վարչապետի կոչը ներքուստ չի ընդունվի դիվանին նստած, չաշխատող, բայց ուտող տղամարդու կողմից, քանի որ նա զրկվում է իր կոնֆորտից, ավելին առաջանում է աշխատելու և ընտանիք կերակրելու պարտականություն:
Խեղաթյուրողների երկրորդ խումբը վերը նշված «կապույտ» արյուն ունեցողներն են, որոնք հստակ գիտակցում են, եթե վարչապետի կոչով վերափոխվի դիվանին նստած տղամարդը, ապա ինքը կկորցնի իր բոլոր արտոնությունները:
Ինքը ստիպված կլինի հասարակության առջև կանգնել այնպես ինչպես կա, իսկ այստեղ մեծ է հավանականությունը, որ կհայտնվի մի երեխա և ուղղակի կգոռա, որ «կապույտ» արյուն ունեցողն ուղղակի մերկ է, ոչնչով առավել չէ և նա կկորցնի չաշխատելով ուտելու իր արտոնությունը:
Հենց այս է միավորում «կապույտ» արյուն ունեցողին և դիվանին նստած տղամարդուն Վարչապետի դեմ պայքարում:
Այդ պատճառով էլ Վարչապետի «աղքատությունը մեր գլխում է» խոսքը սվիններով ընդունվեց և խեղաթյուրվեց:
Որովհետև եթե Վարչապետի այդ խոսքը կյանքի կոչվի և իրականանա, ապա հիմնովին կփոխվի Հայաստանում հասարակությունը՝ ոչ ոք արտոնյալ չի լինի, ոչ ոք առանց աշխատելու չի ուտի:
Հիշեք, բոլոր մարդիկ ծնվում են հավասար, ձեր ծնողը, երեխան, դուք ոչ մեկից պակասը չէք, դուք գերագույն արժեք եք, ոչ ոք իրավունք չունի և չի կարող ստրկացնել ձեզ, անկախ իր պաշտոնից, դիրքից և ունեցվածքից:
Երբ սա կհասկանաք, այդժամ կազատվեք «աղքատությունը մեր գլխում է» հիվանդությունից»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր