ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Պաշտոնական Բաքուն չի վարանում համագործակցել չեչեն ահաբեկիչների հետ». Գագիկ Համբարյան
23:10, 17.02.2019 | mamul.am
4081 | 0

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի քանի օր է Ադրբեջանի գլխավոր խնդիրը ադրբեջանա-չեչենական հարաբերությունների կտրուկ վատթարացումն է... Գործը հասել է նրան, որ այս ամենի մեջ ներգրավվել է նույնիսկ Իլհամ Ալիևը...
Հիշեցնեմ, որ մոտ մեկ շաբաթ առաջ համացանցում հայտնվել էր մի տեսանյութ, որտեղ Ալիխան անունով մի երիտասարդ չեչեն վիրավորում է ադրբեջանցիներին... Այն հրապարակելուց մի քանի օր անց համացանցում հայտնվեց մի այլ տեսանյութ, որտեղ ազերի-թուրքերին վիրավորող նույն այդ Ալիխանը սարսափելի ծեծված վիճակում ներողություն է խնդրում ադրբեջանցիներից... Չեչենները պատասխանը բավական դաժան էր և հուժկու... Ադրբեջանցիներին պատկանող մոսկովյան «Նեոլիտ» սրճարանը դարձավ մոտ 100 չեչենների հարձակման «զոհ»: Սրճարանը գրեթե ամբողջությամբ ավերվել է... Սակայն չեչենները այդքանով չսահմանափակվեցին... Համացանցում հայտնվեցին մի քանի տեսահոլովակներ, որտեղ չեչենները կոչ են անում իրենց համերկացիներին՝ սպանել ադրբեջանցիներին:
Ինչպես և սպասվում էր բնածին վախկոտ թուրք-ազերիները սեփական մեղավորությունը չընդունելով և ուրիշի վրա բարդելու նպատակով ադրբեջանաչեչենական հարաբերությունների վատթարացման մեջ սկսեցին մեղադրել ինչ-որ երրորդ ուժերի, որոնց իբրև թե դուր չի գալիս ազերիների և չեչենների միջև եղբայրությունը, այնինչ բոլորը գիտեն, որ չեչեններն այնքան էլ չեն սիրում և եղբայրություն անում ազերի-թուրքերի հետ... Բացի ինչ-որ երրորդ ուժին մեղադրելուց, Ադրբեջանի բռնապետ Իլհամ բաբան տարբեր միջոցներ է ձեռք առնում, որպեսզի բարիշի չեչենների հետ... Չեչեն-ադրբեջանական բանակցությունների մեջ ներգրվված են ոչ միայն ռուսաստանաբնակ ազերիները, այլև Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլ-բյուլ օղլին...
Ադրբեջանաչեչենական հարաբերությունների կարգավորման համար պաշտոնական Բաքուն օգտագործում է իր բոլոր մեդիառեսուրսները... Այս օրերին ալիևյան ԶԼՄ-ները մանրամասն ներկայացնում են չեչենների և ազերի-թուրքերի միջև տեղի ունեցող բանակցային գործընթացը: Գործը հասել է նրան, որ չեչեններին խաղաղասիրություն քարոզելու համար Իլհամ Ալիևը դիմել է Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովին, ով իր instagram-յան էջում ազերի բլոգերի հետ լուսանկար է հրապարակել, որը հրապարակումից 15 րոպե անց արդեն տեղադրված էր ալիևյան ԶԼՄ-ներում... Ադրբեջանական ԶԼՄ-ները այդ լուսանկարը մեկնաբանում են որպես Քադիրովի մեսիջը չեչեններին, որ վերջիններս վրեժխնդիր չլինեն ադրբեջանցիներից: Չեչեններին համոզելու նպատակով պաշտոնական Բաքուն չի վարանում համագործակցել նաև չեչեն ահաբեկիչների հետ, ովքեր ժամանակին պատերազմում էին ՌԴ իշխանությունների դեմ և դաշնակցում Էլչիբեյի հետ: Օրինակ՝ ադրբեջանասիրությամբ է լծվել չեչեն ահաբեկիչների «առողջապահության նախարար» Սաիդ Իբրահիմովը, ով ևս ինչ-որ սադիչների է այս ամենի հետևում տեսնում:
Ադրբեջանաչեչենական հարաբերությունների վատթարացման մեջ «սադրիչների» ման գալով, պաշտոնական Բաքուն ևս մեկ անգամ ապացուցում է, որ տարրական վախկոտ է և փորձում է փախչել պատասխանատվությունից, ինչպես նաև չեմ զարմանա, եթե ալիևյան քարոզիչներն այդ ամենում մեղադրեն հայերին... Սակայն Բաքվում վրիպել են: Չեչեն երիկտասարդ Ալիխանին նվաստացնողներին և այդ ամենը համացանցում հրապարակողներին Մոսկվայի չեչենական համայնքում, ինչպես նաև Գրոզնիում, շատ լավ ճանաչում են: Համոզված եմ, որ չեչենները շատ խիստ կպատժեն ազերիներին իրենց համերկրացուն նվաստացնելու համար...
Հ.Գ.Ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից ադրբեջանաչեչենական բախումներին այսքան մեծ քանակությամբ անդրադարձը ապացուցում է, որ Բաքվում սարսափած են չեչենների հետ հարաբերությունների վատթարացումից»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր