ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Խոսեմ մեր՝ «Շիրակ կենտրոնի» փորձի մասին». Լևոն Գալստյան
03:10, 18.02.2019 | mamul.am
2349 | 0

«Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կրկին և վերջին անգամ մարդու գլխում աղքատություն լինել-չլինելու մասին:
Խոսեմ մեր՝ «Շիրակ կենտրոնի» փորձից: Նախորդ տարիներին Գյումրու տնակային ավաններում բնակվող ավելի քան 150 ծայրահեղ աղքատ ընտանիքների, տարբեր հովանավոր կազմակերպությունների և անհատների աջակցությամբ բնակարաններ ենք նվիրել: Գրեթե բոլոր դեպքերում հովանավորների, տարբեր մարդկանց ու պաշտոնյաների մոտ մտավախություն է եղել, թե նրանց կյանքում ոչինչ չի փոխվի, նրանք կշարունակեն տնակների աղքատ կյանքը նորակառույց, բազմաբնակարանային շենքերի իրենց բնակարաններում: Ես միշտ հակառակ կարծիքն ունեմ և 99 տոկոսով բոլոր նման մտավախություն ունեցողները սխալվել են: Կան հին տեսանյութերը, ցանկացած մեկը կարող է դիտել, թե ինչպիսի աղքատության պայմաններում են նախկինում բնակվել և սիրով հրավիրում եմ, գնանք տեսնենք այդ ընտանիքներին իրենց նոր բնակարաններում: Հավատացեք, աղքատության նշույլ անգամ չի մնացել, ի դեպ նոր բնակարան տեղափոխված ընտանիքներին այլևս որևէ օգնություն չենք ցուցաբերում:
Ես նախկինում միայն որոշ հարուստներից էի լսել. «աղքատներն են մեղավոր, որ աղքատ են» արտահայտությունը: Կարծում եմ նրանց մասով հասկանալի է, թե ինչու են այդպես ասում...
Հ.Գ. Նաև իմաստ չունի 90-ականների պատերազմական տարիները, որպես աղքատության օրինակ բերել, այդ տարիներին հիմնականում ամբողջ ազգն էր նույն կարգավիճակում: Հիշեք մեծ հայի՝ Վիկտոր Համբարձումյանի նավթի վառարանի կողքին նստած լուսանկարը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր