ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Որոշ մարդիկ սկսել են իրենք իրենց համոզել, թե մինչև հեղափոխությունը ոչ մի բան չի արվել». Լևոն Գալստյան
04:10, 18.02.2019 | mamul.am
4160 | 3

Բնապահպան Լևոն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ջերմուկում այսօր Վայոց Ձորից և Սյունիքից ընտրված պատգամավորները հանդիպել են տեղի բնակիչների և Ամուլսարի պահապանների հետ։ Նրանցից մեկը հա հարցնում էր, թե բա ինչո՞ւ են հիմա սկսել պայքարել՝ ի նկատի ունենալով հեղափոխությունից հետո էլի։ Չգիտեմ ո՞վ էր ճիշտն ասած, բայց իրեն փոխանցել է պետք, որ պայքարը սկսվել է դեռ 2010-2011 թվականներից, և ցանկության դեպքում շատ հեշտ կարելի է ծանոթանալ, թե ինչ բազմաթիվ ակցիաներ, բողոքի նամակներ, ստորագրահավաքներ, վեճեր, դատեր և այլ դեպքեր են եղել մինչև հեղափոխությունը։
Թե չէ տպավորությունն այնպիսին է, որ որոշ մարդիկ սկսել են լուրջ մտածել և իրենք իրենց համոզել, թե մինչև հեղափոխությունը ոչ մի բան չի եղել և ոչ մի բան չի արվել։ Պատգամավորի ստատուս ունեցողը գոնե պիտի կարողանա իրականությունը զանազանել մանիպուլիացիայից և ուսումնասիրի խնդիրները մինչև արտահայտվելը։
Հղումներում կդնեմ հանդիպման տեսանյութերը

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր