ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Իտալիայի C սերիայի ակումբներից մեկը մյուսին հաղթել է 20։0 հաշվով
00:35, 18.02.2019 | mamul.am
3886 | 0

Իտալիայի C սերիայի առաջնության հերթական տուրում «Կունեո»-ն 20։0 հաշվով առավելության է հասել «Պրո Պյաչենցա» ակումբի նկատմամբ, որը խաղադաշտ է դուրս եկել ընդամենը 7 ֆուտբոլիստով։ Եվս մեկ ֆուտբոլիստ մոռացել էր անձնագիրը և կարողացել է խաղադաշտ դուրս գալ միայն այն ժամանակ, երբ նրա հայրը բերել է անձնագիրը։

Նշենք, որ «Պրո Պյաչենցա»-ն լուրջ ֆինանսական խնդիրներ ունի։ Ակումբը չունի մարզիչ, այդ պատճառով 19-ամյա ֆուտբոլիստն ստիպված է եղել իրեն արձանագրությունում հայտավորել որպես գլխավոր մարզիչ։ Հիմնական կազմի ֆուտբոլիստները լքել են ակումբը՝ ազատ գործակալի կարգավիճակով, այդ պատճառով ակումբը հանդես է գալիս երիտասարդական կազմի ֆուտբոլիստներով։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր