ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +6 °C ... +8 °C Վաղը`+11 °C
««Դուխով» կարգախոսն այլևս չի աշխատում». Սուրեն Սուրենյանց
03:05, 19.02.2019 | mamul.am
4343 | 3

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ ասում եմ՝ Հայաստանում արժեքների հեղափոխություն տեղի չի ունեցել, մարդիկ նեղսրտում են ու չեն ուզում հասկանալ ասելիքիս։ Հեղափոխության մասնակիցներն էն նույն մարդիկ էին, որոնք տասը հազար դրամով Սերժի իշխանությունն էին հավերժացնում։ Սերժը ժլատ գտնվեց, ու էդ մարդիկ ոչ միայն հեղափոխություն արեցին, այլ նաև նոր կուռքեր ստեղծեցրն։ Սակայն հայկական քաղաքականության դոմինանտը մնում է լյումպենը, որը երեկ վերցնում էր Սերժի տասը հազար դրամը, էսօր «դուխով» Նիկոլի հետ ա, վաղը նույնքան «դուխով» նրան հայհոյելու համար։ Հայաստանում արժեքները չեն փոխվել, որովհետև էլի ամեն ինչ որոշվելու է իշխանության ու լյումպենի հարաբերություններ տրամաբանությամբ։ Տարիներ շարունակ Սերժը դա անում էր տասը հազար դրամով։ Նիկոլը մի քանի ամիս լյումպենին կոնսոլիդացրեց աղմկոտ կալանավորումներով․ հիմա հաց տալու ժամանակն է ու «դուխով» կարգախոսն այլևս չի աշխատում»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր