ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +13 °C ... +25 °C Վաղը`+24 °C
100 տարի առաջ կատարված իրադարձություններն իրենց արժանի գնահատականը չեն ստացել. «Սասնա ծռեր»
11:25, 18.02.2019 | mamul.am
5076 | 0

«Այսօրվա կառավարության առաջնային խնդիրն է ազգային շահերի դիրքից աշխարհաքաղաքական գնահատական տալ մեր հարյուրամյա անցյալին, ջախջախել ազգային անվտանգության համար սպառնալիքի վերածվող թիվ մեկ շարասյունը, երկիրը մաքրել բոլշևիկյան վարակից և նոր էջից կազմակերպել պետականության վերակերտում»,- Փետրվարյան ապստամբության կապակցությամբ բոլշևիկների կացնահարած զոհերի հուշարձանի մոտ «Սասնա ծռեր»-ի անդամների հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարեց կուսակցության համակարգող Վարուժան Ավետիսյանը:

Գարեգին Չուքասզյանը հավելեց, որ 100 տարի առաջ կատարված իրադարձություններն իրենց արժանի գնահատականը չեն ստացել մեր պատմության մեջ:

Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության պատվավոր ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանն էլ, իր հերթին, երիտասարդությանը խորհուրդ տվեց մոտիկից ծանոթանալ անցյալ դարասկզբի պատմական իրողություներին, որոնք անչափ կարևոր են:

Մանրամասները՝ «Սասնա ծռեր»-ի տեսանյութում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր