ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
«Ես հավատում եմ Պուտինին». Թրամփ
11:50, 18.02.2019 | mamul.am
7121 | 0

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է հավատալ ԱՄՆ հատուկ ծառայությունների այն զեկույցին, որի համաձայն՝ Հյուսիսային Կորեան հրթիռներ ունի, որոնք կարող են հասնել ամերիկյան տարածքին: Այս մասին CBS-ի հետ զրույցում ասել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավարի նախկին պաշտոնակատար Էնդրյու ՄքՔեյբը:

Նրա խոսքով՝ հատուկ ծառայությունների ճեպազրույցներից մեկի ընթացքում նախագահին Հյուսիսային Կորեայի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների մասին տեղեկություններ են ներկայացրել: ՄքՔեյբի խոսքով՝ Թրամփը հրաժարվել է հավատալ՝ ասելով, որ «նախագահ Պուտինն իրեն ասել է, որ Հյուսիսային Կորեան իրականում հրթիռներ չունի», և որ ինքը հավատում է Պուտինին:

«Միևնույնն է՝ ես հավատում եմ Պուտինին»,- ասել է Թրամփը:

ՄքՔեյբն ասել է, որ ինքը ներկա չի եղել ճեպազրույցին, սակայն ցնցված էր՝ լսելով Թրամփի մեկնաբանությունը:

Նշենք, որ 2018-ի հուլիսին Թրամփն ու Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինն առաջին հանդիպումն էին անցկացրել, որի ընթացքում ստորագրել էին Կորեական թերակղզու ապամիջուկայնացման վերաբերյալ փաստաթուղթը: 2019-ի փետրվարին կկայանա երկրորդ հանդիպումը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր