ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+3 °C, +3 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Ընդդիմադիր խոսքը կարող է վերածվել ձեռ առնելու, մուննաթի, որոշ դեպքերում՝ սպառնալիքի». Էդմոն Մարուքյան
12:30, 18.02.2019 | mamul.am
2698 | 1

«Շատ անակնկալ քննարկում էր տեղին ունենում նախորդ շաբաթ, չէինք սպասում, որ ընդդիմադիր խոսքը կարող է վերածվել ձեռ առնելու, մուննաթի, որոշ դեպքերում՝ սպառնալիքների: Որևէ բան մեզ չի կանգնեցրել նախկինում ու չի էլ կանգնեցնելու հիմա, մենք զուսպ, հանգիստ, հանդարտ, հետևողական, հավատալով մեր գաղափարներին ու սկզբունքներին շարունակելու ենք աշխատել»,- Աժ ճեպազրույցների ժամին հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Սպառնալիք՝ նկատի ունեմ և՛ ֆեյսբուքյան գրառումները, և՛ նաև որոշ խոսքեր, որ մեզ են ուղղվել: Կարծում եմ, որ իրենք գիտեն՝ որն էր սպառնալիք, որը՝ ոչ»:

Մարուքյանը նաև տեղեկացրեց ԼՀԿ-ի կողմից առաջիկայում շրջանառության մեջ դրվելիք նախագծի մասին. «Մոտ օրերս շրջանառության մեջ կդնենք սահմանադրական բարեփոխումների փաթեթ, որ հնարավոր է անել պառլամենտական մակարդակով: Դա պատրաստվել է իմ կողմից դեռ «Ելք»-ի ժամանակ, բայց ժամանակ չկար, ու սկսվեց հեղափոխության պրոցեսը: Խոսքն Աժ-ում խմբակցությունների դերի բարձրացման մասին է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր