ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Վարդանաշենում, ընդդեմ վերընտրված ՀՀԿ-ական գյուղապետի, բողոքի ակցիա է սկսվել
12:20, 18.02.2019 | mamul.am
3332 | 0

Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվել հանրապետության 24 համայնքներում: Վարդանաշենում, ընտրություններից հետո, բողոքի ակցիա է իրականացվում ընդդեմ վերընտրված ՀՀԿ-ական գյուղապետի:

«Ամբողջ աշխատակազմն իր համար էր աշխատում, ինքը մեծ մասամբ էդ միջոցով ա վերընտրվել: Վարչական ռեսուրս բոլորն էլ օգտագործում են, իսկ գյուղերում կա այնպիսի միջավայր, որ բոլորն էլ բոլորին ճանաչում են ու կարողանում են ազդեցություն ունենալ մեկը մյուսի վրա»,- նշում էին գյուղացիները՝ ներկայացնելով համայնքում առկա խնդիրները, որոնք տարիներ շարունակ լուծում չեն ստացել: «Մեր փողոցում ջրագիծը գնում ա 20 սմ հողի տակով, տեղ կա երևում ա, մի քանի տեղից ծակված ա. ջուրը միացնում են՝ հելնում գյոլում ա ճանապարհին ու էդ նույն ջուրը նորից էթում ա մագիստրալի մեջ: Մենք չենք եկել ասել՝ գյուղապետ թող գնա, ասել ենք` մեզ ջուր տուր: Եթե տասը տարվա մեջ էսքան կտոր տրուբա չունես, որ բերես փոխես, բա էդ իմ վճարած հարկը ինչի՞ համար ա»,- ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը: Վարդանաշենցիները նշեցին նաև, որ իրենց ցանկացած խնդրին գյուղապետն ունի մեկ պատասխան` «բյուջե չունեմ»:

Դիմելով Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին, ակցիայի մասնակիցները խնդրեցին «մարդ ուղարկել»՝ աուդիտ անցկացնել, քանի որ ունեն լուրջ կասկածներ, որ չարաշահումներ են իրականացվել. «Եթե չի իրականացվել, ապա ինչո՞ւ է գյուղն էսպես անմխիթար վիճակում»:

Տեղեկացնենք, որ երեկ՝ Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքում անցկացված ընտրություններում հաղթել է նոյեմբերին հանրային ճնշման ներքո հրաժարական տված նախկին համայնքապետը։ Արթուր Մանուկյանը հավաքել է 283 ձայն, նրա մրցակից Ալեքսան Սարիբեկյանը՝ 233 ձայն։

Մանուկյանը համայնքը ղեկավարել է 2009 թվականից՝ լինելով ՀՀԿ անդամ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր