ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Իսրայելական Aeronautics-ը 13 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել Ադրբեջանի հետ
14:55, 18.02.2019 | mamul.am
7036 | 1

Իսրայելական Aeronautics պաշտպանական ընկերությունը արտահանման արտոնագրերի վերականգնումից 2 շաբաթ անց հայտարարել է, որ բազմամիլիոնանոց մրցույթ է հաղթել և պայմանագիր է կնքել Ադրբեջանի հետ, հաղորդում «The Times of Israel»-ը:

Ընկերության հայտարարության մեջ ասվում է, որ 13 միլիոն դոլար արժողությամբ երկամյա պայմանագիրը նախատեսում է առանցքային հաճախորդին՝ Ադրբեջանին, նախկինում վաճառած Orbiter 1K «մահաբեր» անօդաչու թռչող սարքերի տեխնիկական սպասարկում:

Աղբյուրը նշում է, որ Orbiter 1K-ը կարող է 1-2կգ քաշով պայթուցիկ տանել, որը լցված է 4000 վոլֆրամի մասնիկներով: Իսկ բեկորներից առաջացած ամպն ունի ռադիուսը՝ մինչև 25 մետր: Orbiter 1K-ը կարող է գտնվել օդում 3 ժամ, այն հագեցած է ցերեկային և գիշերային պայմաններում աշխատող տեսախցիկով, տեսախցիկով համալրված սարքն արձակվում է կատապուլտով:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Իսրայելի պաշտպանության նախարարությունը չեղարկել է նախկինում սահմանված արգելքն ու Aeronautics ընկերությանը թույլ տվել Ադրբեջանին վաճառել «մահաբեր» անօդաչու թռչող սարքերը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր