ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Երբ 812 մեքենաները Հայաստանում լինեն, կհամարենք հարցը լուծված». «Ղեկը աջ» նախաձեռնությունը դիմում է վարչապետին
15:40, 18.02.2019 | mamul.am
7297 | 0

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները մտահոգություն են հայտնել, որ Բագրատաշենի մաքսակետում կուտակված իրենց ավտոմեքենաների մեծ մասը չի կարողանում հատել սահմանը: «Նիստի ժամանակ վարչապետն ասաց՝ չեմ հիշում 400 էր, թե՞ 800 այդ ավտոմեքենաների թիվը: Հակոբ Արշակյանը՝ նախարարը, սկզբում ներկայացրեց 830 մեքենա, հետո չգիտեմ որտեղից վերցրեց 450 թիվը, ու թյուրիմացություն տեղի ունեցավ: Այս պահին ունենք 812 մեքենա, որից 600-ն անցել է սահմանը, մնացածը Վրաստանում է: Նորից ցուցակ ենք կազմել, ունենք նաև էլեկտրոնային տարբերակը: Պատրաստվում ենք այն ներկայացնել մեկը՝ Փաշինյանի աշխատակազմին, մյուսը՝ տրանսպորտի նախարարությանը: Բացի այս մեքենաներից, սահմանի վրա արդեն ներկրված մոտավորապես 100 կամ մի քիչ ավելի մեքենաներ կան»,- հայտնել է նախաձեռնության անդամներից Վաչագան Մինասյանը՝ հավելելով, որ «Աջ ղեկ» նախաձեռնությունն իր դիրքորոշումը չի փոխել: «812 մեքենաները եթե Հայաստանում լինեն, մենք համարում ենք հարցը լուծված»,- հայտարարեցին նրանք:

Ավելի ուշ «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները հանդիպել են վարչապետի օգնականին, որն էլ խոստացել է խնդիրը քննարկել Տրանսպորտի նախարարության հետ և որոշման մասին տեղյակ պահել ավտոներկրողներին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր