ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +8 °C Վաղը`+10 °C
«Մի քանի ամփոփ փաստ՝ 2018 թվականի 1000 խոշոր հարկատուների ցանկից». Բաբկեն Թունյան
21:10, 18.02.2019 | mamul.am
4134 | 0

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի քանի ամփոփ փաստ՝ 2018 թվականի 1000 խոշոր հարկատուների ցանկից.

• 2018 թվականին ՀՀ 1000 խոշոր հարկատուները միասին պետբյուջե են վճարել 926.8 մլրդ դրամի հարկեր և տուրքեր,

• 2017 թվականի համեմատ խոշոր հարկատուների վճարած հարկերն աճել են 119.4 մլրդ դրամով կամ 14.8%-ով,

• Առաջին հորիզոնականներում տեղ գտած 30 խոշոր հարկատուներից 25-ը նախորդ տարվա համեմատ ավելացրել են հարկերը, 5-ը՝ պակասեցրել,

• Վերջին տարիների մեջ առաջին անգամ տարվա խոշորագույն հարկատուն մշակող արդյունաբերության ոլորտի ընկերություն է՝ Գրանդ Տոբակոն (42.2 մլրդ դրամի հարկեր և տուրքեր),

• Խոշոր հարկատուների ցանկի՝ նախորդ տարիների անփոփոխ առաջատարը՝ Գազպրոմ Արմենիան, 2018 թվականի արդյունքներով նահանջել է 3-րդ տեղը (շուրջ 40 մլրդ դրամի հարկեր և տուրքեր)»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր