ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +8 °C Վաղը`+10 °C
«Նամակ ստացա Բոստոնի համալսարանի նյարդաբանության պրոֆեսորից». Արսեն Թորոսյան
01:05, 19.02.2019 | mamul.am
8051 | 1

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այո, մենք չենք վախենում հեղափոխական ծրագրեր ներդնել առողջապահությունում, քանի որ մեր առաջ խնդիր ենք դրել կորսված տասնյակ տարիները ետ բերել մի քանի տարում։

Քիչ առաջ նամակ ստացա Բոստոնի համալսարանի նյարդաբանության պրոֆեսոր Վիգեն Բաբիկյանից, ով իր գործընկերների հետ ողջունում է մեր գլխուղեղի կաթվածի բուժման ծրագիրը, որն ի դեպ մշակվել է նաև հենց նրանց օգնությամբ։

Հիմա թվերի լեզվով՝

Ծրագրի 18 օրերի ընթացքում, բուժօգնություն է ստացել 19 պացիենտ, որոնցից 13-ին կատարվել է թրոմբոլիզ, 4-ին նաև թրոմբասպիրացիա, 2-ին նաև թրոմբէկտոմիա։ Պացիենտներից 6-ը արդեն դուրս են գրվել, 11-ը շարունակում են բուժումը հիվանդանոցային պայմաններում, իսկ երկուսի կյանքը ցավոք չի հաջողվել փրկել՝ ուղեկցող ծանր հիվանդությունների պատճառով»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր