ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +8 °C Վաղը`+10 °C
Երևանում առաջին անգամ անցկացվեց կանանց ֆուտբոլի 3x3 փառատոն
00:40, 19.02.2019 | mamul.am
3696 | 0

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Կանանց ֆուտբոլի բաժնի և GOALS հասարակական կազմակերպության համագործակցությամբ, փետրվարի 16-ին՝ ՀՖՖ տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, անցկացվեց 3x3 ֆուտբոլային փառատոն՝ աղջիկների թիմերի մասնակցությամբ: Իրենց կազմերում ունենալով 3-ական ֆուտբոլիստուհի՝ թիմերը պետք է մրցեին խաղահրապարակի փոքր, սահմանափակ հատվածում՝ փորձելով հնարավորինս շատ գրավել միմյանց դարպասները:
Փառատոնին մասնակցեցին 10 թիմեր 3 տարիքային խմբերում` 12-14 տարեկանների խմբում ՝ Անի-1, Անի-2, Բանանց-1, 15-17-ում՝ Անի-3, Շենիկ, Բանանց-2, 18 և բարձր տարիքային խմբում՝՝ Թվիր Լիգ, Բանանց-մարզիչներ, ԳՈԼԶ-Գորիս, Դիլիջանի միջազգային դպրոց։ Երեք տարիքային խմբերում էլ հաղթող ճանաչվեցին «Բանանցի» ներկայացուցիչները, որոնք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կանանց ֆուտբոլի բաժնի պետ Աննա Թադևոսյանի կողմից պարգևատրվեցին գավաթներով և հուշանվերներով։ Միջոցառումն անցավ դրական մթնոլորտում՝ հաճելի և դինամիկ երաժշտության ուղեկցությամբ: Բոլոր մանրամասները՝ տեսանյութում՝ ստորև.

Երևանում առաջին անգամ անցկացվեց կանանց ֆուտբոլի 3x3 փառատոն
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր