ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Բինալի Յըլդըրըմը հրաժարական է տվել
10:15, 19.02.2019 | mamul.am
11563 | 0

Թուրքիայի խորհրդարանի նախագահ Բինալի Յըլդըրըմը հրաժարական է տվել, հաղորդում է «РИА Новости»-ն՝ հղում անելով թուրքական լրատվամիջոցներին:
Հաղորդվում է, որ նա իր թեկնածությունը կառաջադրի Ստամբուլի քաղաքապետի պաշտոնի համար, ընտրությունները տեղի կունենան մարտի 31-ին:

«Այսօր ես կլքեմ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (խորհրդարան) ղեկավարի պաշտոնը»,- պատգամավորներին դիմել է Յըլդըրըմը:

2016-2018թթ. Յըլդըրըմը զբաղեցնում էր Թուրքիայի վարչապետի պաշտոնը, սակայն անցած տարվա հուլիսին երկրի նախագահական կառավարման անցումից հետո ընտրվեց խորհրդարանի նախագահի պաշտոնում: Նա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ամենամտերիմ քաղաքական գործիչներից է համարվում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր