ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Վերելակների ընթացիկ սպասարկման բյուջեն պետք է վերանայել». Դավիթ Խաժակյան
05:10, 20.02.2019 | mamul.am
2600 | 2

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ քննադատում էինք Երևանի 2019թ․ բյուջեի այն մասը, որով ավելի քան 3 անգամ կրճատվում էր վերելակների ընթացիկ պահպանման ծախսերը, մեզ ասում էին, որ աշխատանքների ծավալները պահպանվելու են և դրանք իրականացվելու են ավելի ցածր գներով։ Շենգավիթ վարչական շրջանի օրինակով հերքում եմ այդ պատասխանի իսկությունը և փաստում, որ վերելակի ընթացամասերի ձեռքբերման ծավալները քաղաքապետարանը էապես նվազեցրել է նախորդ տարվա համեմատ։ Նախորդ տարի գնվող 24 տեսակի պահեստամասերի փոխարեն նախատեսվում է գնել թվով 16 տեսակի պահեստամաս։ Յուրաքանչյուր առանձին պահեստամասի քանակը կրճատվել է շուրջ 3 անգամ։ Գնումը նախատեսվում է իրականցնել նույն կազմակերպության կողմից ինչ նախկինում։ Շենգավիթի բնակելի շենքերում կա 269 վերելակ։ Վերելակների 10%-ը տեղադրվել է 1965-1975թթ. ժամանակահատվածում, 35%-ը՝ 1975-1980թթ., 55%-ը՝ 1980-1988թթ։ Դրանից հետո մինչ օրս այդ վարչական տարածքում վերելակ չի տեղադրվել և այսպիսի իրավիճակում ինչպես կարելի էր կրճատել ընթացիկ պահպանման ծախսերը պարզապես չեմ պատկերացնում․․․

Այս ամենը գրում եմ մեկ բանի համար․ վերելակների ընթացիկ սպասարկման բյուջեն պետք է վերանայել և առնվազն հասցնել նախորդ տարվա ծավալներին։ Այս առաջարկը կրկին կներկայացնեմ քաղաքապետին»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր