ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Ֆանարջյան»-ում հրաժարվել են անվճար հետազոտել հաշմանդամ և սոցիալապես անապահով կնոջը
17:50, 19.02.2019 | mamul.am
8145 | 4

Այսօր MAMUL.am-ի խմբագրություն էր դիմել քաղաքացի Տաթևիկ Հակոբյանը խնդրանքով՝ օգնել իրեն, որպեսզի Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական կնետրոնում անվճար սոնոգրաֆիա անցնի: Նա նշեց, որ կրծքագեղձի քաղցկեղ ախտորոշմամբ վիրահատվել է սույն ուռուցքաբանական կենտրոնում (ուռուցքաբան Անդրեյ Մինասյանց), ինչի հետևանքով կուրծքը հեռացրել են: «Այդ կենտրոնում, որտեղ ես վիրահատվել եմ, նաև անվճար հետազոտություններ եմ անցել: Վերջին անգամ 2018-ի նոյեմբերին եմ հետազոտվել և ոչ մի խնդիր չի եղել: Օրեր առաջ, երբ պետք է հերթական անվճար հետազոտություններն անցնեի, ինձ մերժեցին՝ պահանջելով վճարել կամ գնալ մեկ այլ բուժհաստատություն: Ունեմ հաշմանդամության կարգ, Առողջապահության նախարարության կողմից տեղեկանք, որն իրավունք է տալիս անվճար հիմունքներով հետազոտվել: Ուրեմն ո՞րն է մերժելու պատճառը: Ասենք թե՝ ես փող չունեմ, գնամ մեռնե՞մ, խիղճ չունե՞ն, չե՞ն տեսնում, որ հնարավորություն չունեմ: Գոնե որպես հաշմանդամի թող ընդառաջեն, ի՞նչ կլինի, մանավանդ, որ իրենց հիվանդն եմ»,- նեղսրտում էր կինը:

Մեր թղթակիցը փորձեց նշված ԲԿ-ից տեղեկություն ստանալ, թե որն է կնոջը մերժելու պատճառը: Նշենք, որ տևական ժամանակ չէինք կարողանում որևէ պատասխանատուի գտնել, ով կկարողանար պատասխանել լրագրողի հարցին՝ ո՞ր դեպքում է հետազոտությունը վճարովի, իսկ որ դեպքում՝ անվճար, ովքե՞ր կարող են օգտվել այդ հնարավորությունից, ովքեր՝ ոչ: Տարբեր հեռախոսահամարներով տարբեր աշխատակիցների հետ հարցուփորձերից կարողացանք մի բան հստակեցնել՝ «Անդրեյ Մինասյանցը վիրահատության է, զանգահարեք մի քանի ժամ հետո»:

Մեր հարցին, թե բացի Ա. Մինասյանցից ամբողջ հիվանդանոցում ուրիշ պատասխանատու չկա՞, որպեսզի մեր հարցերին պատասխանի, ասացին. «Վերադասից այս պահին ոչ ոք չկա», «Մենք չգիտենք ով կարող է ձեզ լսել»: Վերջապես բուժաշխատողներից մեկից կարողացանք պարզել հետևյալը. «Պետպատվերը գործում է միայն ուռուցքների վիրահատությունների համար և չի տարածվում հետազոտությունների վրա: Նախկինում կարգն այլ էր, որոշ հետազոտություններ անվճար էին կատարվում, իսկ հիմա փոփոխություններ են կատարվել և հետազոտությունները վճարովի են դարձել»:

Առաջիկայում կփորձենք պարզաբանում ստանալ Առողջապահության նախարարությունից:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր