ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Մահացել է Էդուարդ Հարությունյանը
17:35, 19.02.2019 | mamul.am
8163 | 0

Երեկ մահացել է հայտնի բասկետբոլիստ և մարզիչ Էդուարդ Հարությունյանը: Էդուարդ Հարությունյանը ծնվել է 1948թ. հունվարի 1-ին Գյումրիում: 1971թ. ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը:

Հարությունյանը երկար տարիներ հանդես է եկել ՖԻՄԱ բասկետբոլային ակումբի կազմում: ԽՍՀՄ առաջին և բարձրագույն խմբերի մասնակից է: ՀՀ բազմակի չեմպիոն է: 1970 թվականի համաշխարհային ուսանողական խաղերի 3-րդ և կենտրոնական խորհրդի առաջնության 2-րդ մրցանակակիր է:

Էդուարդ Հարությունյանը գլխավորել է կանանց «Հատիս»,տղամարդկանց «Ուրարտու», ինչպես նաև Երևանի «ՖԻՄԱ» կանանց և տղամարդկանց ակումբները: ՀՀ վաստակավոր մարզիչ է և ԽՍՀՄ սպորտի վարպետ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր