ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
«Առաջին ալիք»-ը ցույց է տվել՝ ինչ են անում «Հրաշքների դաշտ» բերված ուտելիքը
23:55, 19.02.2019 | mamul.am
15560 | 2

Ռուսական «Առաջին ալիք»-ի եթերում ցույց են տվել, թե ինչ է լինում «Հրաշքների դաշտ» հայտնի հաղորդման ժամանակ որպես հյուրասիրություն բերված ուտելիքի հետ (տեսանյութի 49-րդ րոպեից): Պարզվում է, որ հաղորդման նկարահանումներից հետո դրանք հյուրասիրում են թմբուկի կողքին հերթ կանգնած հանդիսատեսին, ովքեր իրար հրմշտելով փորձում են ամեն կերպ, որքան հնարավոր է, շատ ուտելիք վերցնել: Հյուրերից ոմանք էլ սնունդը լցնում են նախօրոք իրենց հետ բերված տոպրակների մեջ:

Ավելի վաղ հաղորդման հաղորդավար Լեոնիդ Յակուբովիչը հայտնել էր, որ նկարահանումներից հետո աշխատում է հնարավորինս արագ լքել տաղավարը, քանի որ հանդիսատեսը նետվում է դեպի թմբուկներն ու խժռում ուտելիքը: «Կարկանդակները գրպաններն են դնում, ծոցում պահում, մի անհավանական բան է կատարվում: Ադմինիստրատորները մի գլուխ բղավում են՝ երեխաներին չճխլեք: Տպավորություն է, թե նրանք եկել են խժռելու, ամեն ինչ խժռում են»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր