ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժողովուրդ ջան, իմ անունից ևս հաստատում եմ որ շատ զարմանալի բաներ են տեղի ունենում՝ հոսանքի վճարի կոմունալ հաշիվների հետ։ Բնավ չեմ պնդում, որ ինչ որ «մոխրագույն» սխեմաներ են կիրառվում, սակայն փաստացի անցած ամսվա հոսանքի վճարներն այս ամսվա վճարներից բավականին տարբերվում են՝ նկատվում է անհամեմատ աճ։ Եթե նմանատիպ «տարօրինակություններ» Ձեզ ևս հանդիպել են, ապա արձագանքեք, փորձենք իրավիճակը հասկանալ»։ |